Իրան

Գազան՝ Իսլամական Յեղափոխութեան առաջնորդի եւ Իրաքի վարչապետի հանդիպման առանցքային թեման

«ԱԼԻՔ» – Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նոյեմբերի 6-ին, Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա Ալսուդանիի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ, բարձր է գնահատել Իրաքի կառավարութեան ու ժողովրդի կառուցողական դիրքորոշումը՝ Գազայի ժողովրդին զօրակցելու առումով եւ կարեւորել է Իսլամական աշխարհի կողմից քաղաքական առաւել ճնշումների գործադրումն ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի նկատմամբ՝ Գազայի ժողովրդի կոտորածը դադարեցնելու նպատակով: Յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի տեղեկատւական կայքէջի համաձայն, այաթ. Խամենէին ընդգծել է. «Իրաքը տարածաշրջանում կարեւոր երկիր է եւ կարող է յատուկ դերակատարութիւն ունենալ այդ ուղղութեամբ եւ նոր ուղղութիւն ճշտել իսլամական ու արաբական աշխարհում»։

Յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է Գազայում տիրող ծանր իրավիճակին, որը խոցել է բոլոր ազատատենչ ժողովուրդների սրտերը, եւ նշել է․«Սիոնիստական ​​ռեժիմի յարձակումների առաջին իսկ օրերից, բոլոր ապացոյցները վկայում են պատերազմի ղեկավարման հարցով ամերիկացիների ուղղակի միջամտութիւնը եւ ինչքան անցնում է պատերազմից, աւելի բացայայտ է դառնում այս պատերազմում այդ երկրի անմիջական դերակատարութեան հանգամանքները»։

Այաթ. Խամենէին յստակեցրել է. «Եթէ ԱՄՆ-ը քաղաքական ու սպառազինական աջակցութիւններ չյատկացնի, սիոնիստական ռեժիմին, այն անկարող է շարունակել պատերազմը» եւ յաւելել է. «Աներկբայօրէն կարելի է ասել, որ ԱՄՆ-ը Գազայի ոճրագործութիւններում սիոնիստների մեղսակիցն է»:

Յեղափոխութեան առաջնորդի հաւաստմամբ. «Չնայած Գազայում կատարւող բոլոր սպանութիւններին, սիոնիստական ​​ռեժիմը մինչ այժմ այս խնդրի իրական պարտւողն է, քանի որ չի կարողացել վերականգնել իր կորցրած պատիւն եւ չի կարող դա կատարել ապագայում եւս»:

Related Articles

Back to top button