Իրան

Ռէյիսի. «ՄԱԳԱՏԷ-ն 15 անգամ պաշտօնապէս յայտարարել է, որ Իրանն իր միջուկային գործունէութեան մէջ շեղումներ չունի»

«ԱԼԻՔ» – Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպութիւնը (ՄԱԳԱՏԷ) 15 անգամ պաշտօնապէս յայտարարել է, որ Իրանն իր միջուկային գործունէութեան մէջ շեղումներ չունի: Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 8-ին, Ալբորզ նահանգի պլանաւորման եւ զարգացման խորհրդի եւ նահանգի տնտեսական ակտիւիստների համատեղ նիստի ժամանակ յայատարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

Նշելով, որ ատոմական ռումբեր եւ մարտագլխիկներ արտադրելու կարողութիւնը սիոնիստական ռեժիմի ձեռքում է, Հանրապետութեան նախագահն ասել է. «Իրանը տարածաշրջանում եւ ինչ-որ տեղ նաեւ աշխարհում առաջատարն է ռազմական արդիւնաբերութեան, ինչպէս նաեւ միջուկային արդիւնաբերութեան ոլորտներում, որն օգտագործում է նաւթարդիւնաբերութեան, նաւթաքիմիական արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտներում: Յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքով՝ Իրանը երբեւէ չի ձգտել եւ չի էլ ձգտելու միջուկային զէնքի արտադրութեան, բայց աշխարհի համար ցաւալին այն է, որ ինչ-որ նախարար (խօսքը սիոնիստական ռեժիմի նախարարներից մէկի մասին է-«ԱԼԻՔ») յայտրարեց, որ պատերազմի (Գազայի պատերազմ-«ԱԼԻՔ») խնդիրը լուծելու համար պէտք է օգտագործել միջուկային զէնք:

ՄԱԳԱՏԷ-ն 15 անգամ պաշտօնապէս յայտարարել է, որ Իրանն իր միջուկային գործունէութեան մէջ շեղումներ չունի, եւ տեսուչների ու տեսախցիկների միջոցով դիտարկում է անցկացնում»:

Related Articles

Back to top button