Թեհրան

Թեհրանում նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան Նոր Ջուղայի հիմնադրման 95 եւ Թեհրանի մասնաճիւղի 32-ամեակները

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանի հայկական համայնքը իր դարաւոր գոյութեան ընթացքում, հայահոծ քաղաքներում հիմք է դրել միութիւնների: Այդ միութիւններից է Փերիոյ Կրթասիրաց միութիւնը, որը հիմնադրւել է 1928 թւականի յունւարի 1-ին Նոր Ջուղայում, իսկ 1991 թւականին մասնաճիւղը՝ Թեհրանում: Երէկ՝ դեկտեմբերի 8-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան Նոր Ջուղայի հիմնադրման 95, իսկ Թեհրանի մասնաճիւղի հիմնադրման 32-ամեակները:

Միջոցառումը զուգորդւած էր Նոր Ջուղայի եւ Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութիւնների յարկերի տակ գործող արւեստի խմբերի գեղարւեստական ելոյթներով, ուղերձների ընթերցմամբ, տեսաֆիլմի ցուցադրութեամբ, որը ներկայացնում էր տարիներ առաջ Հայաստանում Փերիոյ Կրթասիրաց միութեան օրերի անցկացման միջոցառումները, հնչեցին արտայայտութիւններ եւ գնահատագրեր շնորհւեցին միութեան հիմնադիրներին:

Մանրամասնութիւնները առաջիկայ համարներից մէկում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button