Թեհրան

Նշւեց «Արաքս» ազգային դպրոցի հիմնադրման 70-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի հայկական համայնքը իր դարաւոր պատմութեան ընթացքում, իր գոյութիւնը պահպանելու նպատակով հիմք է դրել եկեղեցիների, դպրոցների ու միութիւնների:

Հայկական ազգային դպրոցներից մէկը, որի յարկի տակ տասնամեակներ շարունակ կրթւել ու դաստիարակւել են մեր մատաղ սերունդը «Արաքս» ազգային դպրոցն է, որի հիմնադրման 70-ամեակին նւիրւած ծրագրերից առաջինը նշւեց թւականիս դեկտեմբերի 7-ին, հէնց դպրոցի յարկի տակ:

Դպրոցի տեսչութեան եւ ծնողական խորհրդի ու կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած հանդիսութեանը ընթերցւեցին ուղերձներ, արտայայտւեցին դպրոցի վաստակաշատ եւ ինչու չէ գործող ուսուցիչներ, տեսուչներ ու փոխտեսուչներ, եւ կազմակերպւել էր դպրոցի անցած ուղին ներկայացնող ցուցահանդէս:

Մանրամասնութիւնները օրաթերթիս առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button