«ԱԼԻՔ» – ՀԱՄԱՍ շարժման Քաղաքական բիւրոյի ղեկավար Էսմայիլ Հանիէի նահատակութեան կապակցութեամբ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին ցաւակցագիր է հրապարակել:
«Պաղեստինի խիզախ եւ մեծ առաջնորդ պարոն Իսմայիլ Հանիէն երէկ՝ լուսադէմին արժանացաւ Աստծոյ հանդիպմանը՝ սուգ պատճառելով Դիմադրութեան մեծ ճակատին: Յանցաւոր ու ահաբեկչական Սիոնիստական ռեժիմն այս արարքով ճանապարհ բացեց խիստ պատժի համար:
Նահատակ Հանիէն պատրաստ էր պայքարի դաշտում նահատակութեան, եւ այս ճանապարհին զոհաբերեց իր զաւակներին ու հարազատներին: Նա չէր խորշում Աստծոյ ճանապարհին նահատակւելուց եւ Աստծոյ ծառաներին փրկելուց: Մենք մեր պարտքն ենք համարում վրէժ լուծել Իսմայիլ Հանիէի արեան համար, քանի որ սպանութիւնը տեղի է ունեցել մեր հողի վրայ:
Ցաւակցում եմ իսլամական ումային, Դիմադրութեան ճակատին, Պաղեստինի քաջարի եւ արժանապատիւ ժողովրդին, եւ յատկապէս նահատակ Հանիէի եւ նրա ընկերակցի ընտանիքներին,եւ Բարձրեալից յացում եմ նրանց բարձրագոյն դիրքրեը դրախտում»,- ասւած է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցաւակցագրում: