Հասարակական

Հռոմի պապն արգելել է բազմակնութիւնը եւ բազմամուսնութիւնը

«ԱԼԻՔ» – Հռոմի Լէօ 14-րդ պապը հրամանագիր է հրապարակել, որով կաթոլիկներին արգելւում է միաժամանակ ամուսնանալ կամ մտերիմ յարաբերութիւններ ունենալ մի քանի զուգընկերների հետ: Յայտնում է Tert.am-ը՝ Reuters-ին յղումով:

Բազմակնութեան եւ բազմամուսնութեան թոյլատրման հարցը քննարկւել է Վատիկանում 2023 եւ 2024 թւականներին կայացած երկու միջազգային գագաթնաժողովներում, որոնց մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարիւրաւոր կարդինալներ եւ եպիսկոպոսներ։ Քննարկումները պայմանաւորւած էին Աֆրիկայում բազմամուսնութեան տարածւածութեամբ եւ արեւմտեան երկրներում բազմամուսնութեան աճող ժողովրդականութեամբ:

Վատիկանի հանդիպումները հաստատեցին, որ եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ. կաթոլիկ աւանդոյթն ամուսնութիւնը դիտարկում է որպէս մէկ տղամարդու եւ մէկ կնոջ միութիւն՝ ամբողջ կեանքի ընթացքում։ Պաշտօնական փաստաթղթում ընդգծւած է. «Քանի որ ամուսնութիւնը հաւասար արժանապատւութեամբ եւ իրաւունքներով երկու մարդու միութիւն է, այն պահանջում է բացառիկ նւիրւածութիւն»։

Related Articles

Back to top button