Թեհրանում 7200 աշակերտ դասագիրք կը ստանայ ուշացումով. Պատճառը՝ ժամանակին չգրանցւած պատւէրներն են

Թեհրանի շուրջ 7200 աշակերտ դեռեւս ուշացումով է ստացել կամ դեռ չի ստացել դասագիրք։
Մայրաքաղաքի կրթութեան եւ դաստիարակութեան վարչութեան տնօրէն Մաջիդ Փարսան ուշացման հիմնական պատճառ է նշել ծնողների կողմից դասագրքերի պատւէրների ուշ գրանցումը կամ իրացման հետ կապւած խնդիրները։
Նրա խօսքով՝ դասագրքերը տպագրւում եւ բաշխւում են աշակերտների գրանցւած պատւէրների հիման վրայ, ուստի սահմանւած ժամկէտից ուշ պատւէր գրանցած աշակերտները գրքերն էլ ստանում են ուշացումով։
Փարսան նշել է, որ մայրաքաղաքի որոշ շրջաններում բաշխման գործընթացում եղել են նաեւ խնդիրներ, մասնաւորապէս՝ Թեհրանի 4-րդ շրջանում, սակայն դրանք արդէն լուծւել են։
Նա ընդգծել է, որ բոլոր այն աշակերտները, որոնք ամռանը ժամանակին գրանցւել են դպրոցներում եւ սահմանւած ժամկէտում պատւիրել դասագրքերը, արդէն ստացել են դրանք։

