Մարզական
Արգենտինայի հաւաքականը շրջանառութիւնից կը հանի 10 համարը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականը շրջանառութիւնից կը հանի 10 համարի խաղաշապիկը, երբ կարիերան աւարտի թիմի աւագ Լիոնէլ Մեսսին, հաղորդում է ESPN-ը։
«Մեսսիից յետոյ հաւաքականում այլեւս ոչ ոք հանդէս չի գայ 10 համարի խաղաշապիկով։ Այդ համարը նրա պատւին ընդմիշտ կը հանւի շրջանառութիւնից։ Դա նւազագոյնն է, որ մենք կարող ենք անել Մեսսիի համար»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիօ Տապիան։
Մեսսին Արգենտինայի հաւաքականում հանդէս է գալիս 2005 թւականից, դարձել է 2021թ․ Ամերիկայի գաւաթակիր, 2022թ․ աշխարհի չեմպիոն, «Ոսկէ գնդակ»-ի 8-ակի դափնեկիր։
Sport.news.am