ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Իրանի խոշորագոյն ձեռագրական կենտրոնում առաջին անգամ կուսումնասիրւեն հայերէն ձեռագրերը

«ԱԼԻՔ» – Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի պատւիրակութիւնն այցելել է Ղոմ քաղաքի Այաթօլլահ Մարաշի Նաջաֆիի գրադարան։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի պաշտօնական կայքից:

«Պատւիրակութեանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրէն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։

Այաթօլլահ Մարաշի Նաջաֆիի անւան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագոյն կենտրոնն է Իրանում եւ երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հաւաքածուն ընդգրկում է շուրջ 85 հազար ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպէս կրօնական բնոյթի, այնպէս էլ գիտութեան տարբեր ճիւղերին առնչւող տեքստեր։

Շրջայց է կազմակերպւել կենտրոնի ձեռագրապահոցներ, թւայնացման եւ վերականգնման բաժիններ։ Ընդգծւել է փոխադարձ համագործակցութեան կարեւորութիւնն ու պատրաստակամութիւնը, ինչը եւ կը մեկնարկի կենտրոնում պահւող հայերէն ձեռագրերի ուսումնասիրութեամբ»,- ասւած է հրապարակւած լրատւութիւնում:

Այաթօլլահ Մարաշի Նաջաֆիի գրադարանի հետ համագործակցութիւնից բացի, Մատենադարանը կը համագործակցի նաեւ Իրանի Ազգային գրադարանի հետ:

Ազգային գրադարանում եւ արխիւում կը բացւի հայկական անկիւն եւ կուսումնասիրւեն 5 հայերէն ձեռագրեր:

Առնչւող Յօդւածներ

Back to top button