Հայաստան - Արցախ

Թաթոյեանը Վեհափառին է ներկայացրել Ներքին Հանդի իրավիճակը, Ադրբեջանի յարձակումների հետեւանքները

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաւէրով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը մասնակցել է Գերագոյն հոգեւոր խորհրդի փետրւարի 20-ի ժողովին։

Ժողովը քննարկել է Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող զարգացումները։

Խորհրդանշական այս օրը, որ արտայայտում է հայ ժողովրդի վճռականութիւնն ու սեփական իրաւունքներին տէր կանգնելու կամքը, քննարկւել են Արցախից բռնի տեղահանւածների վերադարձի, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման եւ մի շարք այլ հարցեր։

Թաթոյեանը Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովին ներկայացրել է մի քանի օր առաջ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղ փաստահաւաք աշխատանքների արդիւնքները. 4 հայ զինծառայողները զոհւել են Հայաստանի ներխուժած ադրբեջանական յանցաւոր տեղակայումներից: Այդ զինւած ստորաբաժանումները խաթարել են մարդկանց բնականոն կեանքն ու անվտանգութիւնը։

24News

Առնչւող Յօդւածներ

Back to top button