Հայաստան - Արցախ

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատւածը միակն է, որտեղ դեռեւս պահպանւել է նախապատերազմեան իրավիճակը»

«Փոքրիշատէ կազմակերպւած դիմադրութիւն ցոյց տալու դէպքում Ադրբեջանին երբեք չի յաջողւի անգամ մէկ քառակուսի մետր հող գրաւել Տաւուշում։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատւածը միակն է, որտեղ դեռեւս պահպանւել է նախապատերազմեան իրավիճակը»,- նման համոզմունք է յայտնել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

Նա ընդգծել է՝ աւելին, սա այդ սահմանի այն հատւածն է, որը անվտանգային մեծ առաւելութիւն է տւել մեզ ոչ միայն Տաւուշում, այլեւ Արցախում։

«Պատահական չէ, որ ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ ստորաբաժանումները հէնց Տաւուշում էին տեղակայւած։ Արցախում պատերազմ սկսելու պարագայում այստեղից ամէն պահ կարելի էր երկրորդ ճակատ բացել եւ շեշտակի հարւածով կոտրել թշնամու ողնաշարը։ Այն փաստը, որ 2020-ին Նիկոլի կառավարութիւնը չի դիմել այդ քայլին, իրենց դաւաճան լինելու հերթական ապացոյցներից է։

Ու չնայած 44-օրեայ պատերազմին կրած մեր ծանր պարտութեանն ու դրան հետեւած ոչ պակաս ծանր կորուստներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տաւուշեան հատւածը շարունակում է մնալ թշնամուն զսպելու եւ ուժերի հաւասարակշռութիւնը վերականգնելու կարեւոր գործօն։ Ահա պաշտպանական այդ վերջին ռեսուրսից են այսօր ցանկանում զրկել մեզ Ալիեւն ու Նիկոլը։

Ադրբեջանի պահանջն այսպէս կոչւած անկլաւները չեն։ Սա չի կարելի չհասկանալ։ Հայ-ադրբեջանական սահմանի տաւուշեան հատւածի ներկայիս տեսքը սեփական ուժերով վերականգնւելու եւ երկիրը փրկելու մեր վերջին յոյսն է։ Եթէ այստեղ էլ կորցնենք, ապա մեր Հայրենիքում ապրելու միակ հնարաւորութիւնը միայն ու միայն ուրիշների ողորմութեան արդիւնքը կը լինի։ Դէ ապրելը ո՞րն է՝ խղճուկ գոյութիւն պահպանել»,- նշել է նա։

Panorama.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button