Հայաստան - ԱրցախՄշակութային

Գագիկ Գինոսեանի դուստր. «Արդէն 40 օր առանց քեզ… դարեր արժէին օրերս ու հիմա ժամ չարժեն»

Գագիկ Գինոսեանի դուստը՝ Ծովինար Գինոսեանը գրում է.

«Արդէն 40 օր է առանց քեզ…

Փաստօրէն դարեր արժէին օրերս ու հիմա ժամ չարժեն։

Ամէն պահ քեզ հետ ապրելով, մտածում եմ ինչ կասէիր հիմա, եթէ կողքիս լինէիր։ Երանի, թէ կողքիս լինէիր…

Ամէն բան քեզ մօտ է բերում, ամէն լաւ յիշողութիւն քեզ է կապւած…

Անդադար պրպտում եմ մեր նամակները, մեր վերջին ճամբորդութիւնը…

Մի օր ինձ գրել է.
Իմ արեւն ու իմ հրաշքն ես։
Իմ լոյսն ես, եւ անգամ երբ
ջղային ես ու յուսալքւած, Դու
իմ ստւերն ես դառնում, ու
ինձնից անբաժան, եւ
միաժամանակ յիշեցնում, որ ես
կամ, ու որ դէպ լոյս պիտի
քայլեմ, որ Դու իմ ստւերից
կրկին վերածնւես ու
վերադառնաս Քո վառ տեսակին
Ես կը մնամ քո ստւերում ու դու միշտ դէպ լոյս կը քայլես…

Անհնար բարդ թւացող այս փորձութիւնը ստիպում է ապրել ու ամէն բան անել, որ գործդ չմոռացւի…

Յ. Գ. 1-

Դու կապրես շատ-շատ երկար, քանի աշխարհում կը լինեն պարող գէթ 2 հայ, որոնք իրար գտնելուց կը հպարտանան իրարով եւ կը դառնան պարաշրջան…

Յ. Գ. 2-

Մեր պարախմբի աղջիկներից մէկին՝ ում հայրը եւս վաղ տարիքում լքել է մեզ, գրել էր.

Հպարտ քայլի, քանզի Քո վեհութիւնը հէնց իր տեսակի շարունակութիւնն է ու յաւերժացումը։

Հպարտ եմ, առաւել քան երբեւէ հպարտ եմ, որ բախտը ինձ շանս է տւել լինել հէնց քո աղջիկը…

Երանի ինձ, որ հայրս հէնց դու ես եւ ուրիշ ոչ ոք…»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button