Հայաստան - Արցախ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղութեամբ

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան տարածած հաղորդագրութիւնը, թէ իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատւածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարաւարեւմտեան հատւածում տեղակայւած ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ, չի համապատասխանում իրականութեանը։

Միեւնոյն ժամանակ յայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սիւնիքի մարզ) հատւածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղութեամբ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրութեան մէջ նշւած ուղղութիւններում խախտումներ չեն արձանագրւել:

Առնչւող Յօդւածներ

Back to top button