Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մենք պիտի շարունակենք այս համաեւրոպական շարժումը

Համաեւրոպական հանրահաւաքին մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները ուշադրութիւն էին հրաւիրում Արցախի, արցախահայերի պաշտպանութեանը՝ դատապարտելով եւրոպական ու առհասարակ, միջազգային հանրութեան անտաբերութիւնը։

Այս մասին «Alpha News»-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։

«Եւրոպայի 500 հայկական կազմակերպութիւններ հաւաքւել են՝ պատրաստելու այս համաեւրոպական հանրահաւաքը։ Նաեւ նպատակն էր մամուլի ուշադրութիւնը հրաւիրել Արցախի հարցի շուրջ։ Կարող եմ ասել, որ առնւազն 10-ը հազար հոգի հաւաքւել էր Բրիւսէլում՝ եւրոպական հաստատութիւնների դիմաց։

Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները ուշադրութիւն էին հրաւիրում Ացախի, արցախահայերի պաշտպանութեանը՝ դատապարտելով եւրոպական ու առհասարակ, միջազգային հանրութեան անտարբերութիւնը»,- ասել է մեր զրուցակիցը։

Փափազեանը փոխանցում է, որ իրենց կարեւոր նպատակներից մէկը եղել է ոչ միայն Արցախի հարցի մասին բարձրաձայնելը, այլ նաեւ այդ հանրահաւաքով մամուլի ուշադրութիւնը հրաւիրելը արցախահայերի հետ կատարւող դէպքերի վրայ.

«Շեշտը դրել ենք նաեւ այն կէտի վրայ, որ այս հանրահաւաքով Եւրոպայում մամուլը շատ կանդրադառնայ Արցախի հարցին։ Սա առաջին նախաձեռնութիւնն էր, երբ «Արցախ» անունով ներկայացանք հանրութեան առաջ։ Մենք պիտի շարունակենք այս համաեւրոպական շարժումը, այսօր 50 հայկական կազմակերպութիւններ էին ներկայ, ապագայում կուզենք 500 ոչ հայկական կամակերպութիւններ մասնակցեն այդ շարժմանը՝ Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Յունաստանից, ամէն երկրից»,- նշել է Փափազեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button