ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Սիոնիստական ռեժիմի հետ յարաբերութիւնների կարգաւորումը խաղադրոյք է սխալ ձիու վրայ»

«ԱԼԻՔ» – Այն պետութիւնները, որոնք սիոնիստական ​​ռեժիմի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգը որպէս օրինակ են օգտագործում իրենց համար, կը պարտւեն։ Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 3-ին, յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երկրի ղեկավարութեան, իսլամական երկրների դեսպանների եւ Իսլամական միասնութեան համաժողովի հիւրերի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Այն պետութիւնները, որոնք սիոնիստական ​​ռեժիմի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգը որպէս օրինակ են օգտագործում իրենց համար, կը պարտւեն։ Նրանք կը բախւեն կորուստների։ Նրանք սխալւում են։ Ինչպէս եւրոպացիներն են ասում, սխալ ձիու վրայ են խաղադրոյք անում»,- իր ելոյթում նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Այսօր Սիոնիստական ​​ռեժիմի իրավիճակը այնպիսի իրավիճակ չէ, որը խրախուսում է նրա հետ մերձեցումը, նրանք չպէտք է թոյլ տան այս սխալը։ Սիոնիստական օկուպանտ ռեժիմը հեռանում է, այսօր պաղեստինեան շարժումն աւելի կենսունակ է, քան երբեւէ: Այսօր պաղեստինեան երիտասարդութիւնը եւ պաղեստինեան շարժումը բռնազաւթման դէմ, բռնակալութեան դէմ, սիոնիզմի դէմ աւելի եռանդուն է, աւելի կենսունակ է, աւելի վճռակամ է, քան երբեւէ: Ինչպէս տեսնում էք, Աստծոյ կամօք, այս շարժումը տալիս է իր պտուղները»:

Այաթ. Խամենէին նշել է, որ սիոնիստական ​​ռեժիմը լի է ատելութեամբ եւ զայրոյթով ոչ միայն Իրանի, այլ նաեւ տարածաշրջանի այլ երկրների դէմ, քանի որ նրանց նպատակն է գրաւել Նեղոսից մինչեւ Եփրատ տարածքները եւ դա տեղի չի ունեցել:

Առնչւող Յօդւածներ

Back to top button