Իրան

Նախագահը Բին Սալմանի հետ հանդիպմանը Գազայում հակամարտութիւնը դադարեցնելու 10 առաջարկ է ներկայացրել

«ԱԼԻՔ» – Ռիադում կայացած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտահերթ գագաթնաժողովի շրջանակում, երէկ՝ նոյեմբերի 11-ին, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հանդիպել է Սաուդական Արաբաիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի հետ:

Հանդիպմանը նախագահ Ռէյիսին Գազայում հակամարտութիւնը դադարեցնելու 10 առաջարկ է ներկայացրել, այդ թւում՝ Գազայի հատւածի պաշարման անյապաղ վերացում եւ «Ռաֆահ» անցակէտի վերաբացում, իսրայէլական ԶՈՒ-ի ստորաբաժանումների անյապաղ դուրս բերում Գազայից, իսլամական երկրների կողմից սիոնիստական ռեժիմի հետ բոլոր քաղաքական կապերի եւ փորձի դադարեցում եւ Գազայի վերականգնման հիմնադրամի ստեղծում:

Յիշեցնենք, որ այաթ. Ռէյիսիի այցը, վերջին 11 տարում Իրանի նախագահի առաջին այցն էր Սաուդական Արաբիա:

Նախագահ Ռէյիսիի հրաւէրով Մոհամմեդ Բին Սալմանը շուտով կայցելի Իրան:

Առնչւող Յօդւածներ

Back to top button