Մարզական

Սարաւին՝ Օլիմպիական չեմպիոն, Ալեքսանեանը՝ փոխչեմպիոն

«ԱԼԻՔ» – 2024 թւականի ամառային Օլիմպիական խաղերի յունահռոմէական ոճի ըմբշամարտի չեմպիոնի կոչումը բաժին հասաւ իրանցի ըմբիշ Մոհամմադ Հադի Սարաւիին:

Երէկ՝ ուշ երեկոյեան, գորգ դուրս եկան Սարաւին եւ Արթուր Ալեքսանեանը: Գօտէմարտն աւարտւեց Սարաւիի յաղթանակով՝ 4:1 հաշւով:

Այսպիսով, Սարաւին նւաճեց իր առաջին օլիմպիական ոսկին: Մինչ այս յաղթանակը նա դարձել էր Տօկիօ-2020-ի բրոնզէ մեդալակիր, 2021 թւականին՝ աշխարհի չեմպիոն, իսկ 2022 եւ 2023 թւականներին՝ բրոնզէ մեդալակիր: Սարաւին նաեւ Ասիայի կրկնակի չեմպիոն է:

Իսկ Արթուր Ալեքսանեանի համար այս արծաթէ մեդալը 4-րդն էր օլիմպիական խաղերոմ: Արթուր Ալեքսանեանը Լոնդոն-2012-ի բրոնզէ մեդալակիր է, Ռիօ-2016-ի ոսկէ եւ Տոկիօ-2020-ի արծաթէ մեդալակիր: Նա աշխարհի քառակի եւ Եւրոպայի եօթակի չեմպիոն է:

Երէկ, յունահռոմէական ոճի ըմբշամարտի 67 կգ. քաշայինների պայքարում եւս մէկ իրանա-հայկական գօտէմարտի ականատեսն էինք: Կիսաեզրափակիչ փուլում մրցեցին Սայիդ Էսմայիլին ու Սլաւիկ Գալստեանը: Գօտէմարտն աւարտւեց իրանցի ըմբիշի յաղթանակով՝ 10:4 հաշւով: Այսպիսվ, Էսմայիլին այսօր չեմպիոնի կոչումը կը վիճարկի ուկրաինացի Փարւիզ Նասիբովի հետ, իսկ Սլաւիկ Գալստեանը կը պայքարի բրոնզէ մեդալի համար:

Էսմայիլիից բացի, այսօր իրանցի եւս մէկ ըմբիշ օլիմպիական չեմպիոնի կոչումը նւաճելու հնարաւորութիւն կունենայ: 87 կգ. քաշային կարգում, օլիմպիական ոսկին կը վիճարկեն Ալիռեզա Մոհամմադին եւ բուլգարացի ըմբիշ Սեմէն Նովիկովը:

Մալխաս Ամոյեանը՝ բռոնզէ մեդալակի

Արթուր Ալեքսանեանից բացի, Հայաստանին օլիմպիական եւս մէկ մեդալ պարգեւեց Մալխաս Ամոյեանը:

77 կգ. քաշային կարգում, բրոնզէ մեդալի համար գօտէմարտեցին Մալխաս Ամոյեանը եւ Ուզբեկստանի դրօշի ներքոյ հանդէս եկող հայազգի ըմբիշ Արամ Վարդանեանը: Գօտէմարտն աւարտւեց Ամոյեանի յաղթանակով՝ 6:5 հաշւով:

Սա 25-ամեայ հայ ըմբիշի օլիմպիական առաջին մեդալն էր: Մինչ այս, Ամոյեանը 2021 թւականին նւաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը, 2022 եւ 2023 թւականներին դարձել էր բրոնզէ մեդալակիր: Նա Եւրոպայի եռակի չեմպիոն է:

Նեմաթզադէն՝ բրոնզէ մեդալակիր

Փարիզ-2024-ի օգոստոսի 7-ի մրցակցային օրն Իրանին պարգեւեց եւս մէկ օլիմպիական մեդալ:

Տեկւոնդօ մրազաձեւում, կանանց 49 կգ. քաշայինների պայքարում, Մոբինա Նեմաթզադէն նւաճեց բրոնզէ մեդալ:

Related Articles

Back to top button