Մշակութային

Լեգենդը հեռացաւ

Մահացել է Ալէն Դելոնը

«ԱԼԻՔ» – 88 տարեկան հասակում մահացել է կինոարւեստի պատմութեան գագաթներից, ֆրանսիական կինոյի բոլոր ժամանակների ամենափայլուն ներկայացուցիչներից, լեգենդար դերասան Ալէն Դելոնը:

Ալէն Դելոնը ծնւել է 1935 թւականի նոյեմբերի 8-ին Փարիզի Սo կոչւող արւարձանում:

Արդէն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի եւ յաճախ համեմատւում էր ժամանակաշրջանի լաւագոյն դերասանների հետ:

Առաւել հանրաճանաչութիւն է ձեռք բերել «Պայծառ արեւի վրայ» (1960), «Ռոկկօն եւ իր եղբայրները» (1961), «Ընձառիւծ» (1963) ֆիլմերով: Ներկայացւել է «Ոսկէ գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անւանակարգում։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմութիւնը» ֆիլմում (1984) տղամարդու լաւագոյն դերակատարման համար։ Ֆրանսիայի Պատւաւոր Լեգէոնի շքանշանի սպայ է։

Ֆրանսիական կինոյի լեգենդը կեանքից հեռացել է Ֆրանսիայի իր տանը՝ շրջապատւած երեխաներով եւ ընտանիքով:

Related Articles

Back to top button