ԹեհրանՀամայնքՀՅԴ Մամուլ
«ԱԼԻՔ»-ը լուրջ վնասներ չի կրել

Սիրելի’ հայրենակիցներ,
Իրանի վրայ սիոնիստական ռեժիմի ահաբեկչական բնոյթի յարձակումների շրջանակում, այսօր` յետմիջօրէին յարձակման թիրախ է դարձել «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութեան հարեւանութեամբ գտնւող շէնքերից մէկը։
Այդ վայրագ յարձակման արդիւնքում ամբողջովին աւերւել է այդ շէնքը։ Դժբախտաբար կան զոհեր եւ վիրաւորներ։
Տեղեկացնում ենք, որ յարձակման արդիւնքում խմբագրութեան շէնքը որեւէ լուրջ վնաս չի կրել, միայն փշրւել են պատուհանների ապակիները, իսկ «ԱԼԻՔ»-ի աշխատակիցներից որեւէ մէկը չի տուժել։
Մինչ վնասների վերականգնումը, թերթիս տպագիր տարբերակը չի հրապարակւելու եւ աշխատելու են միայն կայքէջն ու Ինստագրամի էջը։
Յաւելեալ տեղեկութիւնների համար հետեւէք մեր լրատւութեանը։
ԽՄԲ.