ԻրանՄիջազգայինՔաղաքական

Սիոնիստական ռեժիմը` իրանական հրթիռների թիրախում. Վերջին երեք օրերի ամենաուժգին հսրւածները

«ԱԼԻՔ» – Երէկ` երեկոյան եւ այսօր` վաղ առաւօտեան սիոնիստական ռեժիմը ենթարկւել է վերջին երեք օրերի ամենածանր հրթիռային հարւածների։

Այս մասին յայտարարութեամբ է հանդէս եկել ԻՅՊԿ-ն` նշելով, որ արձակւած հրթիռները ճշգրտութեամբ խոցել են թշնամու անվտանգային, ռազմական եւ տնտեսական նշանակութեան ենթակառուցւածքները։

Մասնաւորապէս խոցւել են ռեժիմի հետախուզական կենտրոնները, աւիաբազաները եւ հիդրոէլեկտրոկայանները։

Ռազմական փորձագետը CNN-ին ասել է, որ իրանական հրթիռների նոր շարքը շատ ճշգրիտ էր նշանառության մեջ և տարբերվում էր Իրանի կողմից նախկինում օգտագործվող հրթիռներից։

Ամերիկացի ռազմական փորձագէտը CNN-ի հետ զրոյցում նշել է, որ իրանական հրթիռների նոր շարքը շատ ճշգրիտ է նշանառութեան մէջ եւ տարբերւում է Իրանի կողմից նախկինում օգտագործւող հրթիռներից։

Ըստ նրա` իրանական հրթիռները ունակ են մանեւրելու, ինչը բարդացրել եւ խաթարել է իսրայէլական ՀՕՊ համակարգերի ջանքերը՝ դրանք որսալու համար։

Նշենք, որ վերջին հարւածները «Ճշմարիտ խոստում-3» գործողութեան երրորդ փուլն էին։

Related Articles

Back to top button