ԹեհրանՀամայնք

Իրանի 54-րդ Համահայկական խաղերին մասնակցած Սիւնիքի պատւիրակութեան այցն՝ «ԱԼԻՔ» օրաթերթ

«ԱԼԻՔ» – Երկուշաբթի, սեպտեմբերի 11-ի առաւօտեան, «ԱԼԻՔ» օրաթերթ այցելեց 54-րդ Համահայկական խաղերին մասնակցած Սիւնիքի պատւիրակութիւնը:

3 անձից կազմւած Սիւնիքի պատւիրակութեան կազմում՝ 13 ամեայ Ստեփան Հայրապետեանը (Կապանի թիւ 7 դպրոցի սան), Սերժ Գէորգեանը (Յունան Աւետիսեանի անւան Աւագ դպրոց) եւ Գագիկ Բաղդասարեանը (Դաւիթ Համբարձումեամի անւան մարզադպրոցի մարզիչ) խաղերին մասնակցել են սեղանի թենիս մարզաձեւում:

Նշենք, որ Սիւնիքն այսօր տուն վերադարձաւ թիմային հաշւարկներում զբաղեցնելով  երրորդ պատւաւոր տեղը:

Հիւրերի հետ հանդիպմանը ներկայ էր նաեւ՝ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը, ինչպէս նաեւ օրաթերթիս վարչութեան եւ խմբագրակազմի անդամները:

Սիւնեցի տղաներն ընթացքում ծանօթացան թերթիս աշխատանքներին, ինչպէս նաեւ 93-ամեայ «ԱԼԻՔ»-ի համարների արխիւին:

Տղաների հետ մեր հանդիպման մասին պատմող նիւթը տես՝ թերթիս առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button