
Ուրախութեամբ տեղեկացնում ենք մեր համայնքի սիրելի զաւակներին, որ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ՝ Հոգեշնորհ Տէր Արտաւազդ վրդ. Շարոյեանը, 2026 թւականի նոյեմբերի 21-ին, Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ներկայութեամբ, ներկայացրել եւ պաշտպանել է իր աւարտաճառը` «Խաչատուր Տումանեանի յուշերը Սեբաստիոյ Գաւազ գիւղէն»։
Իսկ կիրակի, նոյեմբերի 22-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարում, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ տեղի է ունեցել Ծայրագոյն Վարդապետութեան աստիճանների շնորհման հանդիսաւոր արարողութիւնը, որի ընթացքում Հոգեշնորհ Տէր Արտաւազդ վրդ. Շարոյեանին եւ 7 այլ վարդապետների շնորհւել են Ծայրագոյն Վարդապետի պատւաբեր աստիճանը։
Արարողութիւնը կատարել եւ քարոզել է Տէր Մեսրոպ արք. Սարգսեանը՝ առաջնորդ Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Կատարի եւ Շրջակայից հայոց թեմի։
Սպահանի հայոց թեմի Ազգային մարմինների անունից, ջերմագին շնորհաւորանքներ ենք յղում սիրելի Հայր Սուրբին՝ այս նշանակալից իրադարձութեան եւ հոգեւոր-գիտական ծառայութեան մէջ արձանագրած կարեւոր ձեռքբերման առիթով։
Աղօթում եւ մաղթում ենք, որ Բարձրեալն Աստւած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ պահպանի եւ առաջնորդի Հայր Սուրբին՝ պարգեւելով քաջառողջութիւն, իմաստութիւն, հոգեւոր կորով եւ անսպառ եռանդ, որպէսզի նրա գիտական ու հոգեւոր ծառայութիւնը շարունակւի նորանոր ձեռքբերումներով եւ առատ արգասիքներով՝ ի փառս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի բարօրութիւն մեր հաւատաւոր ժողովրդի։
Մաղթում ենք նրան երկարամեայ, օրհնաբեր եւ արգասաբեր ծառայութիւն։
ԴԻՒԱՆ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ















