Արաղչի. Հորմոզի նեղուցի բացումը կախւած է ԱՄՆ-ի վարքագծից

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Թեհրանում՝ Օմանի ազգային տօնի առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում յայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումն ամբողջովին անօրինական է, միաժամանակ յոյս յայտնելով, որ դրա վերացումը տեղի կունենայ բանականութեան սահմաններում՝ միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ։ Այս մասին է տեղեկցնում ԻՌՆԱ-ն:
Աղբիւրի համաձայն՝ նոյեմբերի 21-ին արւած այս յայտարարութեամբ Արաղչին անդրադարձել է նաեւ Հորմոզի նեղուցի վերաբացման հարցին, նշելով, որ դրա համար բաւական կը լինի ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջարկած իրաւաչափ եւ միջազգային իրաւունքին համապատասխան պայմաններն ընդունելը։
Արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավարի խօսքով ստեղծւած իրավիճակից դուրս գալու լուծումը Վաշինգտոնի կողմից իր սխալների ընդունումն է, յատկապէս ստանձնած պարտաւորութիւնների կատարումը։
Անդրադառնալով Կատարի պատւիրակութեան Թեհրան կատարած այցին Արաղչին այն անսովոր չհամարելով նշել է, որ միջնորդները շարունակաբար կապ են պահպանում երկու կողմերի հետ եւ տարբեր միջոցներով փոխանցում պատասխան առաջարկները։
Արաղչին նաեւ ընդգծել է, որ Թեհրանը բաց է բանակցութիւնների համար, ինչպէս նաեւ անհրաժեշտութեան դէպքում պատրաստ՝ պաշտպանելու իր ինքնիշխանութիւնը:



