
«ԱԼԻՔ» – Երէկ լուսադէմին Թեհրանի դէմ իրականացւած օդային յարձակման թիրախ է դարձել հիւսիսային Մաջիդիէի շրջանը։ Ռմբակոծութեան հետեւանքով վնասներ են հասցւել մօտակայ բնակելի շէնքերին, այդ թւում՝ մէկ հայ ընտանիքի բնակարանին։
«ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետը տեղեկացրեց, որ բարեբախտաբար տուժածներ չկան։ Նրա խօսքով՝ հայ ընտանիքն այժմ ժամանակաւորապէս տեղափոխւել է հարազատների բնակարան։
Զէյթուն քաղաքամասի Արտակարգ իրավիճակների շտաբի պետը եւս (ԹՀԹ ԹԷԺ ՇՏԱԲ), դէպքի վայրից «ԱԼԻՔ»-ին տւած մեկնաբանութեան մէջ նշեց, որ պայթիւնի հետեւանքով մօտակայ բնակարանների եւ շէնքերի ապակիները ջարդւել են, այդ թւում՝ նաեւ հայ ընտանիքի բնակարանի պատուհանները։ Նա նաեւ յաւելեց, որ պայթիւնի ուժգնութիւնից որոշ ճաքեր են առաջացել նշւած բնակարանի պատերին։



