Համայնքային միջոցառումներ

«ԱԼԻՔ» – Իրանահայ Ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ, իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի վերջին շաբաթւան, Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում կազմակերպւում է հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ այդ տարւայ ընթացքում հանգուցեալ ուսուցիչ-ուհիների: Սակայն, վերջին չորս տարիներին, յայտնի պատճառներով տեղի չէր ունեցել հոգեհանգստեան արարողութիւնը: Ահաւասիկ հինգշաբթի, հոկտեմբերի 26-ի առաւօտեան Ս. Գէորգ եկեղեցում կազմակերպւեց հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ անցեալ չորս տարիներին մեզանից առյաւէտ հեռացած 22 նւիրեալների: Կրօնական արարողութեան աւարտին եկեղեցու բակում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միջոցառում:
Թւականիս հոկտեմբերի 27-ի երեկոյեան, Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան Սկաուտական կազմի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր գեղարւեստական իւրայատուկ միջոցառում, նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին: Գեղարւեստական իւրայատուկ միջոցառումը իրականացրին հէնց սկաուտները:
Ծրագրերի մանրամասները օրաթերթիս առաջիկայ համարներից մէկում: