Համայնք
ՀՅԴ Պատանեկան համագումարի մասնակիցները՝ «ԱԼԻՔ»-ում

Թեհրանում կայացաւ ՀՅԴ Պատանեկան համագումար, «Պատանիի ինքնութեան կերտումը» խորագրով, որին իրենց մասնակցութիւնն էին բերել Թեհրանի, Նոր Ջուղայի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի եւ Լիբանանի պատանեկան կառոյցների ներկայացուցիչները:
Երէկ՝ ապրիլի 13-ի առաւօտեան խորհրդաժողովի մասնակիցներն այցելեցին «ԱԼԻՔ» եւ ծանօթացան օրաթերթի աշխատանքներին: «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը նախ «ԱԼԻՔ»-ի «Հրայր Մարուխեան» սրահում անդրադարձաւ օրաթերթի անցեալին, ներկային եւ հեռանկարային աշխատանքներին, որից յետոյ օրաթերթի տպագրական աշխատանքների վերաբերեալ ներկաներին բացատրութիւններ փոխանցեց օրաթերթի ներքին տնօրէն Արգիշտի Թովմասեանը: