Լոյս է տեսել Ռոբերտ Սաֆարեանի «Իրանի հայերի պատմութիւնը» գիրքը

Իրանահայ պատմութեանն ու համայնքի ձեւաւորման գործընթացին նւիրւած նոր գիրք է լոյս տեսել։ Բանասէր, վաւերագրական ֆիլմերի ռեժիսոր եւ հրապարակախօս Ռոբերտ Սաֆարեանի «Իրանի հայերի պատմութիւնը. Շահ Աբբաս Ա-ի ժամանակաշրջանի մեծ գաղթից մինչեւ այսօր» գիրքը լոյս է տեսել «Նաշրէ Մարքազ» հրատարակչութեան կողմից։
Հեղինակի նշմամբ գիրքը նպատակ ունի Իրանի հայ համայնքի պատմութիւնը ներկայացնել ոչ միայն համահայկական պատմութեան շրջանակում, այլեւ որպէս Իրանի պատմութեան եւ իրանական հասարակութեան մի մաս, հաշւի առնելով հայերի ազգային, կրօնական եւ մշակութային առանձնայատկութիւնները։
Սաֆարեանը գրքի առաջաբանում նշում է, որ մինչ այժմ պարսկերէնով Իրանի հայերի պատմութեան ամբողջական, կամ նոյնիսկ համապարփակ ուսումնասիրութիւն չի եղել։ Նա նաեւ արձանագրում է այն փաստը, որ հայկական դպրոցներում համայնքի պատմութեան կարեւոր դրւագները՝ Շահ Աբբաս Ա-ի օրօք հայերի գաղթը, հայերի մասնակցութիւնն Իրանի Սահմանադրական շարժմանը եւ Երկրորդ աշխարհամարտից յետոյ դէպի Խորհրդային Հայաստան կազմակերպւած ներգաղթն ըստ էութեան, չկան դասագրքերում:
Գիրքը հրատարակւել է 2026 թւականի հոկտեմբերին եւ հասանելի է գրախանութներում ու առցանց կրպակներում։



