Ուսուցչաց տօնի նշում Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցում
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, մայիսի 5-ին, Ուրմիայի հայոց ազգային իշխանութեան անդամներ՝ Պատգամաւորական ժողովի փոխատենապետ Սաքօ Մեջլումեանը, Տ. Մարտիրոս քհնյ․ Ղուկասեանը, Գործակալական խորհուրդը՝ գլխաւորութեամբ ատենապետ Վանիկ Յակոբեանցի եւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը միասնաբար ժամանելով ազգային «Մասիհա» դպրոց, մէկական ծաղիկներով շնորհաւորեցին բոլոր ուսուցիչների տօնը, գլխաւորութեամբ դպրոցի տնօրէնուհի Ադրինէ Մեջլումեանի:
Ուրմիայի հայոց դպրոցի տեսչուհի Ադրինէն շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր ներկայանալով դպրոց, իրենց յարգանքն էին մատուցել բոլոր ուսուցչական կազմին: Նա շնորհաւորեց նաեւ հանգստի կոչւած եւ նոյն դպրոցին ծառայած ուսուցիչներին, ինչպէս նաեւ ներկայիս ՀՕՄ-ի վարչութեան ծառայող բոլոր ուսուցչուհիներին։
Տօնի առիթով իր խօսքն ու մաղթանքը ունեցաւ Տէր հայրը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի անունից շնորհաւորելով ե՛ւ հանգստի կոչւած, ե՛ւ այժմ գործող ուսուցչական կազմերին։
Դպրոցի ծնողական խորհուրդը որպէս բոլոր ծնողների ներկայացուցիչ եւ ձեռամբ տնօրէնի, յիշատակի նւէրներ յանձնւեցին բոլոր ուսուցիչներին։