Ի զօրակցութիւն «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը
Թեհրանահայ միութիւնների յայտարարութիւնը
Թեհրանահայ համայնքում աշխատող միութիւնների բոլոր անդամների անունից մեր ամբողջական աջակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում Հայաստանում, Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման շրջանակում, յանուն Հայոց Պետականութեան պահպանման, մեր ազգային արժանապատւութեան վերականգնման եւ հայ ժողովրդի վաղւայ օրւայ ապահովագրման պայքարի դուրս եկած տասնեակ հազարաւոր մեր քոյրերին եւ եղբայրներին։
Ձեր պայքարը, մեր պայքարն է նաեւ։ Նպատակը՝ մեր նպատակը, իսկ յաջողութիւնն ու յաղթանակը՝ ողջ հայ ժողովրդինը։
Վստահ եղէք, որ դժւարին այս պայքարում հոգով, սրտով ու մտքով Ձեր կողքին ենք, եւ Ձեզ հետ միասին պայքարելու ենք մինչեւ վերջ։
Վաղւայ օրը լինելու է ողջ հայ ժողովրդի յաղթանակի օրը։ Վստահ ենք ու չենք կասկածում։
Հ. Մ. «ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
Հ. Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԻՒՆ
Հ. Մ. Մ. «ՆԱՅԻՐԻ» ՄԻՈՒԹԻՒՆ
Հ. Մ. «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՄԻՈՒԹՒԻՆ
Հ. ՈՒՍ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ» ՄԻՈՒԹԻՒՆ
ԻՐԱՆԻ ՀԱՅ ԱՐՀԵՍՏԱՒՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ (ՀԱՅ ԱԿՈՒՄԲ)
«ՀԱՅ ԿԻՆ» ՄԻՈՒԹՒԻՆ
«ՀԱՅ ԿԻՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ԿԻՑ «ԱՐՄԵՆՈՒՀԻ» ՄԻՈՒԹՒԻՆ
«ՀԱՅ ԿԻՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ԿԻՑ «ԱՆԱՀԻՏ» ՄԻՈՒԹՒԻՆ
«ՀԱՅ ԿԻՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ԿԻՑ «ԱՆԻ» ՄԻՈՒԹՒԻՆ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
«ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆ. ԿԵՆՏՐՈՆ
ԻՐԱՆԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՈՒ ՃԱՐՏԱՐԱԳԷՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
ԻՐԱՆԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
«ԳԻՒԼԻԶԱՐԴ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ