ԱտրպատականՀամայնք

Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցի 2024 տարւայ տարեվերջի օրերը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, ԹաւրիզԱտրպատականի հայոց թեմի Ուրմիա քաղաքում գործող «Մասիհա» հայոց դպրոցը եզրափակեց իր 2023-24 տարեշրջանը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի Տ. Գրիգոր արք. Չիֆթճ­եանի եւ հետեւողականութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Գործխորհրդի ժողովների եւ հսկողութեամբ դպրոցի տեսչութեան:

«Մասիհա» դպրոցի տեսչուհի Ադրինէ Մեջլումեանի եւ ուսուցչական կազմի մի­ջոցով յատուկ ծրագրեր կազմակերպւեցին, դպրոցի ներքին աշխատանքով եզրափակելու սոյն տարեշրջանը, նկատի ունենալով ուղղաթիռի այն մեծ աղէտը, որը պատճառ հանդիսացաւ Իրանի նախագահի եւ երկրի բարձրաստիճան պաշտօնէութեան մահւանը:

Սոյն արկածը պատճառ հանդիսացաւ դպրոցների տարեվերջի քննութիւնների նշւած թւականների փոփոխութեան, ուստի Ուրմիայի հայոց դպրոցում եւս փոփոխութ­իւններ ստեղծւեցին կրթական կեանքի տարեկան եզրափակման հարցում: Որպէսզի բարձր դասարաններում քննութիւնների պահին խանգարումներ չառաջանան, արագ թափով տարրական բաժնում տօնւեց հրաժեշտի հանդէսը, ինչպէս Ա․ դասարա­նում պարսկերէն այբուբենի «ջաշնէ ալէֆբա»-ն եւ թէ Գ դասարանում՝ «ջաշնէ խոդքար»՝ այն խորհրդանշով, որ երեխաները պատրաստւեն յաջորդ տարւայ կրթական կեան­քին, որը լինելու է իրենց աշխատանքները սկսել գրել գրիչով։

Յայտնենք, որ սոյն ժամանակաընթացքում, միւս դասարաններն էլ ուրախ մթլորտում հրաժեշտ տւեցին 2023-24 տարեշրջանին, սրտանց սպասելով առաջիկայ տարեշրջանի բացման հանդիսութեանը:

Related Articles

Back to top button