Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ցաւակցական այցը դոկտ. Նովրուզիին
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր 2024-ի կէսօրւան ժամը 12-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանը Ուրմիայում ցաւակցական այցելութիւն տւեց Արեւմտեան Ատրպատականի Փոքրմասնութեան ընդհ. տնօրէն՝ դոկտ. Նովրուզիին, նրա հօր մահւան ցաւալի առիթով:
Սոյն հանդիպմանը, Սրբազան հօր ընկերակցեցին թեմի ազգային բարերարներից՝ Էդիկ Մեջլումեանը եւ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Վանիկ Յակոբեանը:
Հանդիպմանը ընթացքին Սրբազան հայրը Ատրպատականի թեմի ժողովականութեան անունից, ինչպէս նաեւ անձնապէս ցաւակցութիւն յայտնեց, աստւածային մխիթարութիւն մաղթելով Փոքրամասնութեան ընդհ. տնօրէնին եւ նրա ընտանիքի բոլոր անդամներին: Այս առիթով, Սրբազան հայրը Արեւելեան Ատրպատականի Փոքրամասնութեան տնօրէնի անունից եւս ցաւակցութիւն յայտնեց դոկտ. Նովրուզիին:
Սրբազան հայրը եւ դոկտ. Նովրուզին այս առիթով զրուցեցի նաեւ միջազգային եւ Միջին Արեւելեան քաղաքական վերիվայրումների մասին, յատկապէս սիոնիստական կառավարութեան կողմից Միջին Արեւելքում՝ Պաղեստինում, Լիբանանում եւ Սիրիայում ստեղծւած դժւարին կացութիւնների մասին: Իրանի Իսլամական հանրապետութեան միջոցով Միջին Արեւելեան երկրների ժողովուրդների նկատմամբ հոգածութիւնը, մեծ գնահատանքի արժանացաւ:
Սոյն հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ անդրադառնալու Ուրմիոյ հայ համայնքի կատարած աշխատանքներին, դպրոցի եւ մանկապարտէզի վերաբացման ծրագրերին եւ ազգային Միութիւնների աշխատանքների մասին: