Սպահանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ հիմնադրւած «Իրանի պատմական քաղաքների միութեան» առաջին ժողովին մասնակից շուրջ 30 քաղաքների քաղաքապետեր, հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյեան, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք։
Մուտքի մօտ հիւրերին ուղղած ողջոյնի եւ բարի գալստեան խօսքերով հանդէս եկաւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանը, այնուհետեւ պատւիրակութեան անդամերը զբօսավար Նորայր Կարապետեանի ուղեկցութեամբ շրջայց ունեցան Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցի, Խաչատուր Կեսարացի եւ Ազգագրական թանգարաններ, իսկ աւարտին Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կարճ զրոյց ունեցան թեմակալ առաջնորդ Տէր Սիփան արք. Քէչէճեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, խորհրդի անդամներ Նարբէ Ջարդն Դաւուդի եւ Տարօն Տէր-Մարտիրոսեանի, ինչպէս նաեւ Ս. Ա. Վանք ժամանած Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ Հոսէյն Քարգարի հետ եւ համատեղ լուսանկարւեցին։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ սոյն նորաստեղծ միաւորման կարեւոր ձեռքբերումն է՝ պատմական քաղաքների ղեկավարներին կարեւոր հարցերի եւ ընդհանուր մտահոգութիւնների շուրջ ի մի հաւաքելով, պաշտպանել այդ քաղաքների պատմական հիւսւածքն ու ինքնութիւնը։
Հանրային կապ՝ ՍՀԹ ազգային առաջնորդարանի