ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ. Մշակոյթի տօնին եւ հանգստի կոչւած հայ ուսուցիչների մեծարմանը նւիրւած միջոցառում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, երէկ՝ նոյեմբերի 15-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր մշակոյթի տօնին եւ հանգստի կոչւած ուսուցիչներին նւիրւած մեծարման ու գնահատանքի երեկոյ:

Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով, որը իրականացնում էին  հայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիները: Ցուցադրւեցին հայոց դպրոցների աշխատանքների, ինչպէս նաեւ հանգստի կոչւած տեսուչների եւ ուսուցիչների գործունէութիւնը գնահատող տեսաերիզներ: Գնահատականներ յանձնւեցին ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած հայ տեսուչներին ու ուսուցիչներին, նաեւ Կրթական խորհրդին կից աշխատող մարմիններին:

Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալղչեանը ներկայացրեց խորհրդի աշխատանքների ամփոփ զեկոյցը, իսկ վերջում Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը ընթերցեց Սրբազահ Հօր պատգամը:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահյութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչներ, անցեալ շրջանների Կրթական խորհրդի ատենապետեր, քահանայ հայրեր եւ ուսուցիչներ:

Մանրամասնութիւնները առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button