Ուրբաթ, նոյեմբերի 29-ին, առաւօտեան ժամը 11:00-ին Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, միութեան «Գեղարդ» թատերախումբը ղեկավարութեամբ՝ դերասան-բեմադրիչ Անի Զաքարեանի, մէկ անգամ եւս բեմադրւեց «Երկու խոզուկներն ու գայլը» մանկական ներկայացումը: Այս անգամ, հանդիսատեսը մանուկներ էին, ընդորում մեծ թւով: Ձեռնարկի իրականացման եւ տարրական դպրոցներին ու մանկապարտէզներին տեղեկացման գործում, Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի աջակցութիւնը, մեծ դեր ունեցաւ մանուկների համախմբման ուղութեամբ:
Ներկայացումը՝ մեծ ընդառաջում գտաւ մանուկների ու նրանց ծնողների մօտ:
Հայ Ուս. «Չհարմահալ» միութիւն