ԻրանՀամայնք

Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների շնորհաւորական ուղերձը

2024 թւականը իր բոլոր վերիվայրումներով հանդերձ հասաւ իր վերջին կանգառին: Նոր տարւայ պահը իւրայատուկ է այն իմաստով որ նորը եւ հինը հրաժեշտ են տալիս միմեանց, ակնկալելով բարին իշխելու գալիք տարում: Այո, նորի ու հնի պայքարը միշտ աւարտւում է նորի յաղթանակով։ Չէ որ նորի մէջ յոյս կայ, յոյս յաջողութեան եւ նպատաակների իրականացման:

2024 թւականին աշխարհը ականատեսը եղաւ բազմաթիւ իրադարձութիւնների, պատերազմների, ցեղասպանութիւնների եւ էթնիկ զտումների: Շատ ծանր երեւոյթներ, որը անկրկնութեան յոյսով թողնում ենք թիկունքում ։

Լիայոյս ենք որ 2025 թւականը մեր երկիր Իրանի ու մեր համայնքի համար կը բերի առաւել հզօրութիւն եւ յաջողութիւն, Հայաստանի ու հայ ժողովրդի համար առաւել խաղաղութիւն ու բարօրութիւն, եւ ամենկարեւորը ցանկանում ենք, որ հազարմեայ այս երկու հարեւան երկրների յարաբերութիւնները լինեն առաւել բարգաւաճ եւ ռազմավարական յանուն՝ երկու ժողովուրդների կեանքի բարելաւման եւ ապահովման:

Կը յուսանք, որ 2025 թւականը լինի առողջոութեան, խաղաղութեան եւ յաղթանակների տարի: Աղօթում ենք առ Աստւած, որ աշխարհի բոլոր մարդիկ՝ յատկապէս մանուկները, որը այսօր ռումբերի ու կրակոցների տակ են գտնւում, Նոր տարւայ ընթացքում կը ժպտան ու կապրեն խաղաղ երկնքի տակ։

Մնացէք՝ անպարտ ու անսասան

Արի Նոր Տարի

Գալուստդ բարի:

Բայց այնպէս արի,

Որ աւելանայ աշխարհի բարին:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

 

Իրանի Իսլ. խորհրդարանում

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեան

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեան

Related Articles

Back to top button