ԱտրպատականԻրանՀամայնք
Յարգանք հայ եւ իրանցի նահատակաց՝ Թաւրիզում

«ԱԼԻՔ» – Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատանը, հինգշաբթի՝ փետրւարի 6-ին, առաւօտեան ժամը 11-ին, յատուկ աղօթքով պետական յարգանք ընծայւեց հայ նահատակներին: Այս մասին տեղեկանում ենք Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանից: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի եւ հայ համայնքի զաւակների կողքին, սոյն աղօթքին ներկայ գտնւեցին Ուրբաթօրեայ աղօթապետի ներկայացուցիչ կրօնաւորը, Նահատակների պետական Հիմնարկութեան ընդհ. տնօրէնը, Ատրպատականի կուսակալը, որը նաեւ բանախօսեց այս առիթով:
Մանրամասնութիւնները մեր յաջորդ համարներից մէկում: