ԻրանՄիջազգայինՔաղաքական
BRICS-ի առաջնորդները դատապարտել են Իրանի վրայ յարձակումները

«ԱԼԻՔ» – Ռիօ դէ Ժանէյրոյում կայացած գագաթնաժողովում BRICS խմբի երկրների առաջնորդները խստօրէն դատապարտել են Իրանի եւ Գազայի վրայ յարձակումները, եւ կոչ են արել բարեփոխել համաշխարհային ինստիտուտները՝ ընդգծելով խմբի դերը որպէս բազմակողմանի դիւանագիտութեան նոր հարթակ՝ ռազմական հակամարտութիւնների եւ առեւտրային պատերազմների ֆոնին:
Համատեղ յայտարարութեան մէջ BRICS-ի առաջնորդները դատապարտել են «Իրանի քաղաքացիական ենթակառուցւածքների եւ խաղաղ միջուկային օբիեկտների վրայ յարձակումները»՝ դրանք անւանելով միջազգային իրաւունքի խախտում։ Նրանք նաեւ խորը մտահոգութիւն են յայտնել պաղեստինցիների իրավիճակի վերաբերեալ՝ Իսրայէլի կողմից Գազայի վրայ յարձակումների ֆոնին: