![](/wp-content/uploads/2025/02/6161-780x470.jpg)
Ի հետեւումն 2024 թւականի դեկտեմբեր ամսին ստորագրւած յուշագրի, չորեքշաբթի՝ 5 փետրւար 2025 թւականին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ՝ ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ Հայ համայնքին անվճար իրաւաբանական խորհրդատւութեան սպասարկութեան սեղանը, որն ըստ յուշագրի պարբերաբար կայանալու բնոյթ է կրելու:
Ծրագրի սկզբին, Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ կենտրոնի տնօրէն դոկտ. Հասան Աբդոլեանփուրի միջոցով ստորագրւեց նախագծի յուշատախտակը, որից յետոյ դիմող հայրենակիցներն առիթ ունեցան իրենց իրաւական խնդիրների մասին խորհրդատւութիւն ստանալ սպասարկութեան սեղանին մասնակից փաստաբաններից, որոնց շարքում էին նաեւ հայ փաստաբաններ:
Մեծապէս գնահատելի է նման աշխատանքների իրականացումը, որոնք հայրենակիցների համար հնարաւորութիւն եւ դիւրութիւններ ստեղծելու առիթ են հանդիսանում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ