
«ԱԼԻՔ» – Թւականիս փետրւարի 27-ին հայաշխարհը նշեց Սրբոց Վարդանանց զօրավարի տօնը եւ փետրւարի 25-ին նշւեց Սրբոց Ղեւոնդաց քահանայից տօնը, որը տօնն է նաեւ քահանայութեան եւ այդ առիթով Ս. Պատարագ մատուցւեց բոլոր եկեղեցիներում:
Տօնը նշւեց նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերում թէ՛ եկեղեցական արարողութիւններով, եւ թէ՛ միութիւններում կազմակերպւած մշակութային միջոցառումներով:
Թեհրանում փետրւարի 27-ին Ս. Պատարագ մատուցւեց Սրբոց Վարդանանց եկեղեցում իսկ փետրւարի 25ին Ս. Մինաս եկեղեցում, նաեւ բոլոր այլ եկեղեցիներում:
Փետրւարի 28-ին գեղարւեստական-բանախօսական միջոցառումներ էին կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնների յարկերի տակ: