
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ ապրիլի 9-ին պատգամաւորը իր գրասենեակում ընդունել է Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առիթով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախմբի դիւանին:
Հանդիպման ընթացքում յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանը համապարփակ զեկոյց է ներկայացրել յանձնախմբի կատարած աշխատանքների մասին եւ տեղի է ունեցել խորհրդակցութիւններ: Պատգամաւորը ընդգծել է, որ Ապրիլի 24-ի օրւայ միջոցառմանը նպաստելու հարցով չի խնայելու իր կարելին: