Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 25-ին ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ նախաձեռնւած՝ «Սպասարկութեան սեղան» խորագրով ժողովրդական հանդիպումը, որի նպատակն էր անվճար խորհրդատւութեամբ նպաստել հայրենակիցների իրաւաբանական հարցերի կարգաւորմանը:
Հանդիպման ընթացքում, յիշեալ կենտրոնի տնօրէն դոկտ. Հասան Աբդոլեան Փուրի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի միջոցով ստորագրւեց համագործակցութեան յուշագիր (تفاهم نامه همکاری)՝ կողմերի միջեւ համագործակցութիւնը գործունակ եւ արդիւնաւէտ դարձնելու նպատակով:
Սոյն ծրագրին ներկայ էին Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Դատական խորհրդի ատենապետ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, հայ իրաւաբաններ՝ Սոֆի Ջաղարբէգեանը եւ Շարա ու Մելիա Նազարեանները, Իրաւաբանների կենտրոնի տարբեր բաժինների պատասխանատուները, իրաւաբաններ, ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, նաեւ պարտադրեալ պատերազմի անձնուրաց զինւոր՝ Գրիգոր Ղեւոնդեանը:
Հանդիպման ընթացքում ընդգծւեց «Սպասարկութեան սեղաններ»-ի կայացման անհրաժեշտութեան կարեւորութիւնը, որի ընթացքում դիմորդները հնարաւորութիւն են ունենում դէմ առ դէմ արծարծեն իրենց խնդիրները, որոնց հետամուտ են լինում պատկան բաժինների պատասխանատուները:
Ծրագրի աւարտին, դոկտ. Հասան Աբդոլեան փուռը մօտալուտ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքի խօսքեր փոխանցւելով, գնահատեց ծրագրին ներկայ հայ հայրենակիցներին իսկ առ ի շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն՝ նրան նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ