ԹեհրանՀամայնք

Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցին նւիրւած աշակերտական ցուցահանդէս

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչմանը նւիրւած, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ հինգշաբթի, ապրիլի 10-ին բացումը կատարւեց տարրական օղակի դպրոցների աշակերտների ձեռքի աշխատանքների միասնական երկօրեայ ցուցահանդէսի, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:

Տէրունական աղօթքով մեկնարկած ցուցահանդէսի բացման խօսքով Դաստիարակչական յանձնախմբի անունից հանդէս եկաւ Ադրինէ Դաւթեանը, հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, իսկ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Միասնական ցուցահանդէսին իւրաքանչիւր դպրոցի աշակերտներին ներկայացւել էր յստակ թեմա, սկսւած հայոց թագաւորութիւններից ընդհուպ մինչեւ Արցախեան հերոսամարտեր, որոնց մասին պատրաստել էին ձեռքի աշխատանքներ:

Մանրամանսութիւնները առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button