ԹեհրանՀամայնք

Պահանջատէր նոր սերունդը յարգեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների յիշատակը

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, երէկ՝ ապրիլի 15-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի «Էլպիս Ֆերահեան», «Սասուն» եւ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզների ու նախակրթարանների աշակերտ-աշակերտուհիները թեհրանահայ համայնքի երեք հայահոծ թաղամասերում՝ Կենտրոնում, Զէյթունում եւ Սասունում գտնւող Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների շրջափակում ներկայ գտնւելով, ծաղիկներ են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած Նահատակների յուշարձանին, կարգախօսեր վանկարկել եւ խնկարկել Նահատակների յիշատակին:

Նկարները տրամադրւել է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով:

Related Articles

Back to top button