Այլ

Ինչպէս են մագնիսական փոթորիկներն ազդում մարդկանց վրայ

«Արդեօ՞ք մագնիսական փոթորիկներն ազդում են մարդու բարեկեցութեան եւ առողջութեան վրայ եւ իսկապէ՞ս վտանգաւոր են» հարցին միանշանակ պատասխան չկայ: Թէեւ, ինչպէս ցոյց են տալիս պաշտօնական ուսումնասիրութիւնները, հէնց գէոմագնիսական իրադարձութեան ժամանակ է, որ սրտի կաթւածից եւ ուղեղի կաթւածից մահացութեան մակարդակը փոքր-ինչ աւելանում է, եւ մոլորակի բնակչութեան երեք քառորդը սկսում է վատ զգալ:

Առողջութեան վատթարացման առաւել հակւած են եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ եւ սրտանօթային հիւանդութիւններից տառապողները։ Բայց դա չի երաշխաւորում անվտանգութիւնը նոյնիսկ առողջ մարդու համար, որը չի տառապում որեւէ խրոնիկական հիւանդութիւնից։

Ենթադրւում է, որ մագնիսական փոթորիկները կարող են ազդել մարդու ինքնազգացողութեան վրայ: Մագնիսական դաշտի փոփոխութիւնները կարող են խաթարել սիրտ-անօթային ու նեարդային համակարգերի աշխատանքը, գրում է РИА Новости-ն։ Դրանք նաեւ զգալի ազդեցութիւն ունեն ուղեղի ֆունկցիոնալութեան վրայ, եւ կարող է զարգանալ հիւսւածքների հիպոքսիա (թթւածնի քաղց օրգանիզմում): Նոյնիսկ առողջ մարդիկ երբեմն ունենում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսին են գլխացաւը, հոգնածութիւնը եւ վատ տրամադրութիւնը: Եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդիկ առանձնապէս ուժեղ են զգում նման փոփոխութիւնները։

Ախտանիշներ եւ նշաններ

Ամենատարածւած ախտանիշները, որոնք կարող են յայտնւել մագնիսական փոթորիկների ժամանակ.

գլխացաւ,անքնութիւն,թուլութիւն,տախիկարդիա (սրտի արագ գործունէութիւն),արեան ճնշման բարձրացումներ:

Բացի դրանից, տիեզերական փոփոխութիւնների ազդեցութեան տակ միգրենի խթանիչներն ակտիւանում են, մազանոթային արեան հոսքը դանդաղում է եւ տրամադրութիւնը վատանում։ Տարբեր հոգէ-յուզական խանգարումներից տառապող մարդկանց շրջանում կարող է զարգանալ չափազանց գրգռւածութիւն: Որոշ դէպքերում կարող են նկատւել յօդերի բորբոքում, մէջքի ցաւ եւ ոտքերի ծանրութիւն:

Ինչպէս դիմանալ մագնիսական փոթորիկին

Մարդու օրգանզիմի վրայ մագնիսական փոթորիկների ազդեցութեան ամենաակնառու նշանը սաստիկ գլխացաւն է, որն ի վերջոյ հրահում է միգրեն, անքնութիւն, վատ տրամադրութիւն, սրտխառնոց եւ այլն։ Դրանից ազատւելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել ցաւազրկող, հանգստացնող դեղամիջոց եւ փորձել քնել։ Եթէ​​գէոմագնիսական փոթորկի ժամանակ գլխացաւը լինում է մէկից աւելի անգամ, ապագայում պէտք է օրգանիզմը պատրաստել տիեզերական փոփոխութիւնների յաջորդ ազդեցութեանը. առօրեայ ռեժիմ սահմանել, նւազեցնել ֆիզիկական ակտիւութեան ինտենսիւութիւնը, ընդունել հանգստացնող դեղեր եւ ամէն ինչում փնտրել միայն դրական յոյզեր:

Ռսիկի յատուկ խումբ են յայտնւում սրտանօթային հիւանդութիւններից տառապող մարդիկ, քանի որ գէոմագնիսական փոթորիկների ազդեցութիւնն ուղղակիօրէն անդրադառնում է արեան շրջանառութեան վրայ։ Այս փաստը գիտականօրէն ապացուցել են ռուս գիտնականները: Վերջիններս պարզել են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ հոսպիտալացւած բուժառուների թիւն աւելանում է 1,5 անգամ։ Իսկ առաւել յաճախ նրանք յայտնւում են հիւանդանոցում՝ սրտամկանի ինֆարկտով, գլխուղեղի անօթների վնասմամբ, սրտի շրջանում ուժեղ ցաւերով եւ տախիկարդիայով։

Պաշտպանւելու համար պէտք է հետեւել բժիշկների հետեւեալ յանձնարարականներին.

վերահսկել արեան ճնշումը,

խորհրդակցել բժշկի հետ՝ դեղերի ընդունման դեղաչափի եւ յաճախականութեան վերաբերեալ,

հնարաւորինս հասանելի պահել բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու ջուրը,

խուսափել ստրեսից եւ բացասական յոյզերից,

Սահմանափակել ոգելից խմիչքը, ծխախոտը եւ անառողջ սնունդը:

News.am

Related Articles

Back to top button