
Երկուշաբթի, 16 Յունիս 2025 թւականի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախօսային կապ է հաստատել Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգիսեանի եւ հայ համայնքի պատասխանատուներին հետ։ Արամ Ա. Կաթողիկոսի հեռախօսի նպատակն էր իմանալ թեհրանահայ համայնքի ներկայ կացութեանը եւ Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովին մասնակից պատւիրակութեան վերադարձի մասին։ Սրբազան հայրն ու պատասխանատուները Հայոց Հայրապետին փոխանցել են, թէ հայ համայնքը որեւէ վնասի չի ենթարկւել, իսկ ժողովականները հանգստութեամբ Իրան են ժամանել։
Յիշեցնենք, թէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մնայուն կերպով կապի մէջ է Սրբազան Հօր, նրա օգնական Հայր Սուրբին եւ համայնքի պատասխանատուներին հետ։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ