Աւագ ուրբաթը՝ Տիրոջ չարչարանքի, խաչելութեան եւ թաղման յիշատակի օրը նշւեց Նոր Ջուղայում

Աւագ ուրբաթը՝ Յիսուս Քրիստոսի չարչարանքի, խաչելութեան եւ թաղման յիշատակի օրը նշւեց ապրիլի 3-ին, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում:

Սկզբում, առաւօտեան ժամը 9:00-ին, տեղի ունեցաւ Խաչելութեան կարգը, իսկ երեկոյեան ժամը 5:00-ին՝ Թաղման կարգը: Թեմիս առաջնորդական տեղապահ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը նախագահեց «Ս. Ստեփանոս» եկեղեցում իրականացւած Թաղման կարգը:

Արարողութեան աւարտին Հայր Սուրբը ներկաներին կոչ արեց. «Քրիստոսի խորհրդանշական դագաղի մէջ թաղենք մեր վատ սովորութիւններն ու մեր մէջ եղած չարը, որպէսզի զարդարւենք Տիրոջ շնորհքներով եւ վայելենք նրա պարգեւներն ու խօսքերը»: 

Թղթակից (Նոր Ջուղա)