
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանհայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը ընկերակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանի, օգոստոսի 5-ին այցելելով Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան 8-րդ շարջանի նորանշանակ գերատեսուչ Մարիամ Մոհամմադ Մեհդի Նուրիի հետ ողջունել են նրա ընտրութիւնը:
Հանդիպման ընթացքում գերատեսչի հետ խօսւել է 8-րդ շրջանում գտնւող հայոց դպրոցների խնդիրների վերաբերեալ եւ գերատսչին յաջողութիւն են մաղթել իր աշխատանքների առումով:
Նոյն օրը պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետը այցելել են Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրաջնը եւ հանդիպում ունեցել քաղաքապետ դոկտ. Ֆաթեմէ Թանհայիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկւող թեմաներից էր Թեհրանի Սասուն քաղաքամասում գտնւող հայոց ազգային «Արարատ» աղջկանց տարրկան դպրոցի բակի ասֆալթապատումը: