ԹեհրանՀամայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի նախաձեռնութեամբ՝ Արցախի ազատագրական պայքարին եւ հերոսներին նւիրւած երեկոյ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Արցախը տուն է, որ թողել ենք կանգուն, որպէսզի մի օր վերադառնանք յաղթանակով:

Այս բնաբանով երէկ՝ նոյեմբերի 12-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում նշւեց Արցախի ազատագրական պայքարին եւ հերոսներին նւիրւած երեկոյ:

Միութեան Գրական խմբի նախաձեռնած միջոցառմանը նոր սերնդի ներկայացուցիչները իրենց խօսքերով, ասմունքներով եւ երգերով ներկաներին ներկայացրեցին Արցախի վայրիվերումներով լի պատմութիւնը, հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը՝ յանուն Արցախի ազատագրման: Հանդիսատեսը խորը յուզմունքով տեսաֆիլմերի միջոցով ծանօթացաւ հերոսներից ու նահատակներից մի քանիսին, որոնց սխրագործութիւնները ապացոյցն էին հազարաւոր նահատակների ու ռազմիկների նւիրագործումների:

Միջոցառման մանրամասնութիւնները թերթիս յառաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button