
«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանի նախագահը կառավարութեանն է փոխանցել չորս օրէնքի կատարման յանձնարարականը, ներառեալ՝ ազգային արժոյթից չորս զրօների հեռացման մասին օրէնքը:
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը պաշտօնական նամակով երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել չորս օրէնքի կատարման յանձնարարականը՝ համաձայն Իրանի Սահմանադրութեան 123-րդ յօդւածի։
Ներկայացւած փաստաթղթերից մէկը վերաբերում է Իրանի Կենտրոնական բանկի մասին օրէնքի 58-րդ յօդւածի «Ա» կէտի փոփոխութեանը, որով նախատեսւում է հեռացնել չորս զրօ ազգային արժոյթից։



