ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը լրատւամիջոցներին մեղադրել է զրպարտութեան եւ նւաստացման մէջ

«Նրանք ժողովրդի իսկական թշնամիներն են»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական մեդիա հարթակում խստօրէն քննադատել է մի քանի լրատւամիջոցների՝ «կեղծ հաղորդագրութիւնների» համար, որոնք, ըստ նրա, ուղղւած են Միացեալ Նահանգների նախագահին զրպարտելուն եւ նւաստացնելուն։ Հաղորդում է News.am-ը:

Այդ կապակցութեամբ՝ Թրամփը շեշտել է, թէ «երբեք չի եղել որեւէ նախագահ, որն այդքան ջանասիրաբար աշխատի», որքան ինքը։

 «Իմ աշխատանքային օրն ամենաերկարն է, եւ արդիւնքները լաւագոյններից են։ Ես կանգնեցրել եմ ութ պատերազմ՝ այդ ընթացքում փրկելով միլիոնաւոր կեանքեր, ստեղծելով մեր երկրի պատմութեան մէջ ամենամեծ տնտեսութիւնը, բիզնեսը վերադարձրել Միացեալ Նահանգներ աննախադէպ մակարդակով, վերակառուցել մեր բանակը, հասել պատմութեան մէջ ամենամեծ հարկային եւ կարգաւորիչ կրճատումներին եւ փակել մեր բաց եւ շատ վտանգաւոր տարածքը՝ Հարաւային սահմանը, երբ նախորդ վարչակազմերը չեն կարողացել դա անել, եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների շուրջ ստեղծել ենք աուրա, որն աշխարհի բոլոր երկրներին ստիպել է աւելի շատ յարգել մեզ, քան երբեւէ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նրա խօսքով՝ այս ամէնից բացի, ինքը «շատ ձանձրալի» բժշկական հետազօտութիւններ է անցել Ուոլթեր Ռիդի ազգային բժշկական կենտրոնում՝ առաջատար բժիշկների հսկողութեան ներքոյ։

Ինչպէս նշել է Դոնալդ Թրամփը, ոմանք նոյնիսկ ասել են, որ «երբեք նման բարձր միաւորներ չեն տեսել»։

«Ես այս թեստերն անցնում եմ, քանի որ պարտականութիւն ունեմ մեր երկրի առջեւ։ Բժշկական հետազօտութիւններից բացի, վերջերս երեք անգամ արել եմ մի բան, որը ոչ մի այլ նախագահ չի արել, այսինքն՝ անցել եմ այսպէս կոչւած ճանաչողական հետազօտութիւն, որից շատ քչերը կարող էին գխուխ հանել, որոնց թւում՝ նրանք, ովքեր աշխատում են New York Times-ում։ Եւ ես երեքն էլ անցել եմ մեծ թւով բժիշկների եւ փորձագէտների առջեւ, որոնցից շատերին չեմ ճանաչում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ընդսմին, նշել է նա, չնայած այս ամենին, ամբողջ ծախսած ժամանակին եւ աշխատանքին, New York Times-ը եւ մի շարք այլ հրատարակութիւններ «սիրում են ձեւացնել, թէ ես «դանդաղում եմ», հաւանաբար այնքան հնարամիտ չեմ, որքան նախկինում էի, կամ որ ֆիզիկապէս վատառողջ եմ՝ գիտակցելով, որ դա ճիշտ չէ, եւ գիտակցելով, որ ես շատ եմ աշխատում, գուցէ աւելի շատ, քան երբեւէ աշխատել եմ»։

«Ես կիմանամ, թէ երբ «կը դանդաղեմ», բայց ոչ հիմա։ Բժշկական զննումների, ճանաչողական թեստերի եւ մնացած ամէն ինչի հետ կապւած իմ կատարած ամբողջ աշխատանքից յետոյ, ես իսկապէս հաւատում եմ, որ New York Times-ը եւ այլ թերթեր անընդհատ հրապարակում են ԿԵՂԾ հաղորդագրութիւններ՝ «ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ» զրպարտելու եւ նւաստացնելու համար։ Նրանք ժողովրդի իրական թշնամիներն են, եւ մենք պէտք է ինչ-որ բան անենք դրա հետ կապւած։ Նրանք սխալ են ներկայացրել իմ ընտրութիւնների բոլոր արդիւնքները եւ, ըստ էութեան, ստիպւած են եղել ներողութիւն խնդրել իրենց գրածի մեծ մասի համար»։ Ամենալաւ բանը, որ կարող է պատահել այս երկրին, այն է, որ New York Times-ն այլեւս չհրատարակւի, քանի որ այն տեղեկատւութեան ահաւոր, կողմնակալ եւ խաբուսիկ «աղբիւր» է։ Շնորհակալութիւն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրութեան համար։ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Related Articles

Back to top button